Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Քոչարյանի կողմնակիցների ստորագրահավաքը ծաղր է ժողովրդի հանդեպ». Արամ Մանուկյան

493
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 16:14
«Քոչարյանի կողմնակիցների ստորագրահավաքը ծաղր է ժողովրդի հանդեպ». Արամ Մանուկյան

Օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը պատասխանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության ու Մարտի 1-ի ոճրագործության հետ կապված հարցերին: Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Ռ. Քոչարյանի կողմնակիցների հնչեցրած այն մեկնաբանությունների վերաբերյալ, ըստ որի՝ վերջինի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է, Արամ Մանուկյանը պատասխանել է, որ կան բոլոր հիմքերն ու փաստաթղթերը, պատկան մարմինների, կեղծ ցուցմունք տված ոստիկանների անունները և ոճրագործությունը պլանավորած լինելու բոլոր հիմքերը: «Ռ. Քոչարյանի կողմնակիցների իրականացրած ստորագրահավաքը և նրան պաշտպանելը ծաղր է ժողովրդի ու Մարտի մեկի զոհերի հիշատակի հանդեպ: Տարիներ շարունակ նրանք կարողացել են խեղել իրականությունը և հիմա էլ փորձում են նույնն անել... Հանցագործության բացահայտման ամենաշահագրգիռ կողմը Լևոն Տեր-Պետրոսյանն է ու բոլոր այն մարդիկ, ովքեր դատապարտվել են անհիմն մեղադրանքների հիմքի վրա»: