Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ինչպե՞ս էր պատժում ՀՀ քաղաքացիներին ոստիկանությունը՝ Քոչարյանի ժամանակ». Դ. Իոաննիսյան

410
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 20:10
«Ինչպե՞ս էր պատժում ՀՀ քաղաքացիներին ոստիկանությունը՝ Քոչարյանի ժամանակ». Դ. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Քոչարյանի ժամանակ ընդդիմադիր ակտիվիստի՝ ոստիկանություն ընկնելը հաճախ շատ դաժան էր ավարտվում:
Այսպես՝ օրինակ 2004 թվականի ապրիլի ցույցերից բերման ենթարկված Գրիշա Վիրաբյանին այնպես ծեծեցին, որ նա զրկվեց օրգանից: Իսկ 2007 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրախախտում տեսած մի վստահված անձի՝ Լևոն Գուլյանին, ոստիկանությունում պարզապես սպանեցին: Բնականաբար, երկու դեպքում էլ որևէ ոստիկան չպատժվեց, քանի որ պետական համակարգն էր տեռոր տարածում: