Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Արա Բաբլոյանը հայտարարությամբ է հանդես եկել

591
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 19:05
Արա Բաբլոյանը հայտարարությամբ է հանդես եկել

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրել է Երվանդ Հենրիկի Խունդկարյանի թեկնածությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայտարարում եմ, որ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի երկրորդ նիստում»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ: