Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Այսօր ձախլիկների միջազգային օրն է

350
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 13:05
Այսօր ձախլիկների միջազգային օրն է

Օգոստոսի 13-ը ձախլիկների միջազգային օրն է: Մարդկանց այն խումբը, որը, առավելապես, օգտվում է ձախ ձեռքից, հայտնի է ձախլիկ անվանումով: Եթե մարդը գրում է ձախ կամ աջ ձեռքով, ապա նրան միանաշանակ ձախլիկ անվանել չենք կարող, քանի որ ձախլիկները անձնական կարիքների, սննդի պատրաստաման և նմանատիպ այլ գործողություններից օգտվելու համար, հիմնականում, օգտագործում են ձախ ձեռքը:
Վիճակագրական տվյալներով աշխարհի բնակչության 10 տոկոսը ձախլիկներ են: Օրվա նպատակը միջազգային հանրության ուշադրությունը ձախլիկների խնդիրների վրա գրավելն է, քանի որ արդյունաբերական սարքավորումներ արտադրողները պետք է իրազեկ լինեն ձախլիկների խնդիրների մասին, որպեսզի կարողանան, համապատասխան սարքավորումներ արտադրելով, զերծ պահել ձախլիկներին հնարավոր ֆիզիկական լարվածությունից: