Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ճամբարակում բախվել են դասակի հրամանատարի Mercedes-ն ու պայմանագրային զինծառայողի 07-ը. կան վիրավորներ

321
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 12:20
Ճամբարակում բախվել են դասակի հրամանատարի Mercedes-ն ու պայմանագրային զինծառայողի 07-ը. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի բնակիչ, 39-ամյա Արամ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 35 GX 785 համարանիշի և Ճամբարակ քաղաքի բնակիչ, 39-ամյա Ռուսլան Հարությունյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 RM 473 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Հարությունյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար, իսկ Ռ. Հարությունյանը նույն զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: