Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Բազում դեպքեր գիտեմ, որ եկեղեցին Հայաստանում բիզնես գործունեություն է ծավալում». Ոսկան Սարգսյան

298
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 10:50
«Բազում դեպքեր գիտեմ, որ եկեղեցին Հայաստանում բիզնես գործունեություն է ծավալում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եկեղեցին իրապես պետք է անջատվի պետությունից, Հայ առաքելական եկեղեցին պետք է հանրությանը հաշվետվություններ ներկայացնի ամեն տարի իրեն նվիրաբերված գումարների, կատարված ծախսերի և բարեգործությունների վերաբերյալ: Բազում դեպքեր գիտեմ, որ եկեղեցին Հայաստանում բիզնես գործունեություն է ծավալում, ո՞ւր է գնում շահույթը, կիմանան եկեղեցական բարձրաստիճան այրերը: Դպրոցներում «Հայ եկեղեցու պատմության» դասերին աշակերտների հաճախելը պետք է լինի կամավոր, ըստ ցանկության: Խորհրդային տարիներին խեղդում էր մարտնչող աթեիզմը, հիմա՝ մարտնչող կղերականությունը, ո՞ւր մնաց դավանանքի ազատության սահմանադրական նորմը: