Երևան`   +22 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Յուրի Խաչատուրովի հարցը

1727
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 10:30
Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Յուրի Խաչատուրովի հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագրի կնքման արարողությունից հետո քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղված իրավիճակը, հայտնում է life.ru-ն: «Քննարկվելիք թեմաներից ամենակարևորը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է, որը մեզ համար խնդիր է դարձել»,- ասել է Նազարբաևը: Ի պատասխան՝ Պուտինը նկատել է. «ՀԱՊԿ-ի և ԵվրԱզԷս-ի շրջանակներում քննարկվող հարցերի օրակարգը հագեցած է, այո, կան նաև «խնդրահարույց հարցեր», որոնց մասին Դուք արդեն խոսեցինք»:

Աղբյուրը`   life.ru