Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Կարկուտից տուժած արմավիրցիներին հավաստիացվել է, որ Կառավարությունն օգնելու է կրած վնասների մասով

511
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 10:05
Կարկուտից տուժած արմավիրցիներին հավաստիացվել է, որ Կառավարությունն օգնելու է կրած վնասների մասով

Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 12-ին Արմավիրի մարզի մի քանի համայնքներ էին այցելել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը: Նրանք այցել էին 100%-ի չափով տուժած Բամբակաշատ, Մրգաշատ, Ալաշկերտ համայնքներ, որտեղ հիմնականում վնասվել էին խաղողի վազերը, բանջարա-բոստանային մշակաբույսերը, պտղատու ծառերը և բնակելի շենքերի տանիքները:
Պաշտոնատար անձինք համայնքի բնակիչների հետ շրջել ու տեղում ծանոթացել են տիրող իրավիճակին, քննարկել են կարկուտի և քամու հետևանքով հասցված վնասների հնարավոր փոխհատուցման տարբերակները: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը բնակիչներին հավաստիացրել է, որ Կառավարությունը անելու է հնարավորը տարերային աղետից տուժած տնտեսություններին օգնելու համար: Առաջին փոխվարչապետը խոսել է նաև գյուղատնտեսությանը վերաբերող ապագա ծրագրերի մասին, որոնց մասով երկարաժամկետ ծրագրեր են մշակվում, որոնցից են հողորի ապահովագրումը, հակակարկտային կայանների արդյունավետ գործարկումը:
Վնասները հաշվելու համար կազմվել է հանձնաժողով, որը պետք է տեղում գնահատի բնակիչների վնասների տոկոսները, որից հետո պարզ կդառնա փոխհատուցման չափը:

MAMUL.am-ն արդեն հայտնել էր, որ օգոստոսի 10-ի երեկոյան պտտահողմի և կարկուտի հետևանքով տուժել են Բամբակաշատ, Սարդարապատ, Ալաշկերտ և Մրգաշատ համայնքները: