Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.

Պատմական որոշում 20 տարվա բանակցություններից հետո. ինչ է ենթադրում Կասպից ծովի մասին հռչակագիրը (տեսանյութ)

4879
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 00:05
Պատմական որոշում 20 տարվա բանակցություններից հետո. ինչ է ենթադրում Կասպից ծովի մասին հռչակագիրը (տեսանյութ)

ԶԼՄ-ները պատմական որոշում են որակում Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի ու Թուրքմենստանի առաջնորդների միջև օգոստոսի 12-ին կնքված հռչակագիրը Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին, որի շուրջ աշխատանքները տարվել են ավելի քան 20 տարի: Այն, ըստ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, պետք է դառնա տարածաշրջանում անվտանգության երաշխիք:

Համաձայն փաստաթղթի՝ Կասպիցի ջրային մակերեսի հիմնական մասը շարունակում է մնալ կողմերի ընդհանուր օգտագործման տարածք, իսկ հատակն ու ընդերքը բաժանվում են հարևանների միջև՝ ըստ միջազգային իրավունքի հիման վրա կայացված պայմանավորվածությունների: Նավագնացությունը, ձկնորսությունը, գիտական հետազոտությունները և գլխավոր խողովակաշարերի անցկացումը կիրականացվեն կողմերի կողմից ձեռք բերված համաձայնությամբ:

Լայնածավալ ծովային նախագծերի իրագործման համար պարտադիր պայման է դիտվում էկոլոգիական գործոնը: Որոշումը նաև բացառում է Կասպիցի վրա տարածաշրջանի երկրներից բացի այլ երկրի ռազմական ներկայությունը: