Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.

Հայտնի քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի կինը մահացել է ամուսնու մահվան հաջորդ օրը

543
Կիրակի, 12 օգոստոսի, 2018 թ., 23:10
Հայտնի քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի կինը մահացել է ամուսնու մահվան հաջորդ օրը

Մոսկվայում մահացել է հայ հայտնի քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի կինը՝ Եթերին: Հատկանշական է, որ նա հոոգին ավանդել է ամուսնու մահվան հաջորդ օրը: Գրեթե 100-ամյա քանդակագործը մահացել էր օգոստոսի 10-ին, իսկ նրա վրացուհի կինը՝ 11-ին: Նա քանդակագործի երկրորդ կինն էր:

Նիկոլայ Նիկողոսյանը ծնվել է 1918 թ. դեկտեմբերի 2-ին, Արմավիրի մարզի Շահրիար, այժմյան՝ Նալբանդյան գյուղում: 1947 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը։ 1944 թվականից բնակվում և ստեղծագործում է Մոսկվայում:

Երևանում նա քանդակել է այնպիսի հայտնի արձաններ, ինչպիսիք են Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Ավետիք Սիահակյանի հուշարձանները և այլն: