Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.

Արգինա գյուղում վառվել է անապահով ընտանիքին պատկանող 1000 հակ խոտը

278
Կիրակի, 12 օգոստոսի, 2018 թ., 20:40
Արգինա գյուղում վառվել է անապահով ընտանիքին պատկանող 1000 հակ խոտը

Այսօր՝ օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար-ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգինա գյուղի տներից մեկի բակում մեծ քանակի խոտի դեզ է վառվում և կա վտանգ, որ կրակը կտարածվի դեպի տների կողմ: Հրշեջները գյուղացիների հետ կարողացել են կանխել կրակի տարածումը և մի քանի ժամ պայքարել կրակը մարելու համա՝ մի քանի անգամ են գնալով ջրի ետևից

Ամբողջովին մոխրի է վերածվել նշված գյուղի Մաշտոցի փողոցի 8-րդ տան բնակիչներ, ամուսիններ Ռշտունի և Սաթենիկ Պետրոսյաններին պատկանող մոտ 1000 հակ խոտը: Հրդեհի արդյունքում Պետրոսյանները նաև մեծ թվով հավի և ճտերի կորուստ են ունեցել: Միայն հարևանների օգնության շնորհիվ է, որ նրանց խոզերն ու գոճիները փրկվել են, հայտնում է Shamshyan.com-ը: Ըստ աղբյուրի՝ ընտանիքը համարվում է սոցիալապես անապահով, 11 շունչ են բնակվում տանը, և իրենց օրվա հացը վաստակում են հողատնտեսությամբ ու անասնապահությամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները ասել են, որ գյուղում խնդիր է նաև ջուրը, ու եթե ջրի խնդիր չլիներ, հարևաններն իրենք իրենց ուժերով կրակը կմարեին: «Ոռոգման ջրից միայն խողովակներն են, այն էլ՝ որպես հուշ: Եվ եթե ժամանակին ջրի հարցը գյուղում լուծվեր, ապա կրակը ավելի շուտ մեր ուժերով կմարեինք ու հրշեջների կարիք չէր լինի, մինչդեռ ջրի խնդրով բազմիցս դիմել ենք գյուղապետ Ռոստամ Արոյանին ու Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, սակայն ամեն անգամ ստացել ենք նույն պատասխանը՝ առաջիկայում այդ խնդիրը կլուծվի: Բայց խնդիրն այդպես էլ չի լուծվել»,- բողոքել են հարևանները:

Տուժած ամուսինների հարևանները խնդրանքով դիմում են Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանին՝ հուսալով, որ նա օգնության ձեռք կմեկնի սոցիալապես անապահով վիճակում գտնվող այս ընտանիքին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: