Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.

Հայտնի է «International Champions Cup»-ի հաղթողը

175
Կիրակի, 12 օգոստոսի, 2018 թ., 16:35
Հայտնի է «International Champions Cup»-ի հաղթողը

Ավարտվել է «International Champions Cup» նախամրցաշրջանային մրցաշարը, որի հաղթող է դարձել «Թոթենհեմ»-ը: Դորտմունդի «Բորուսիա»-ն և Միլանի «Ինտեր»-ը նույնպես վաստակել են 7 միավոր, բայց լրացուցիչ ցուցանիշներով զիջել են «Թոթենհեմ»-ին՝ զբաղեցնելով 2-րդ և 3-րդ տեղերը։ Լոնդոնի «Արսենալ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, վաստակած 6 միավորով, զբաղեցրել է 4-րդ տեղը։