Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.

Իլշատ Ֆայզուլինը՝ «Բանանց»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար

207
Կիրակի, 12 օգոստոսի, 2018 թ., 15:40
Իլշատ Ֆայզուլինը՝ «Բանանց»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար

«Բանանց»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Իլշատ Ֆայզուլինը: Նրա օգնականներն են Կարեն Սիմոնյանն ու Արսեն Պետրոսյանը, դարպասապահներին կշարունակի մարզել Տիգրան Ասլանյանը: Իլշատ Ֆայզուլինը նախկինում ճանաչված ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում, իսպանական «Ռասինգ»-ում, «Վիլյառեալ»-ում, «Խետաֆե»-ում և այլ ակումբներում:

Մարզչական կրթությունն ու ՈՒԵՖԱ-ի PRO արտոնագիրը Ֆայզուլինն ստացել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում, աշխատել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի և Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի ակադեմիաներում: 2017-ի հուլիսից Ֆայզուլինն զբաղեցնում է «Բանանց»-ի ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնը: