Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.

Մարմնավաճառուհու հետ ժամանակ անցկացնելուց հետո նրան ծեծել ու կողոպտել են

153
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 02:10
Մարմնավաճառուհու հետ ժամանակ անցկացնելուց հետո նրան ծեծել ու կողոպտել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ 30-ամյա Լիլիթ․ Ս․-ի ահազանգի փաստով։ Վերջինը Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է տվել, որ երեկ օգոստոսի 11-ին Երևան - Երասխավան ավտոճանապարհի «Կոնտինենտալ» ռեստորանահյուրանոցային համալիրում իրեն ծեծի են ենթարկել ու հափշտակել իր մոտ եղած ամբողջ գումարը։ Մասիսի ոստիկանները պարզել են, որ Լիլիթ Ս․-ն զբաղվում է մարմնավաճառությամբ, ով 1 օր առաջ Երևանում ծանոթացել է իրեն անծանոթ տղաների հետ ու պայմանավորվել, որ ամեն մեկին թեժ գիշեր պարգևելու համար իրեն պետք է վճարեն 15 հազարական դրամ, որից հետո գնացել են «Կոնտինենտալ»։ Գիշերային թեժ ժամանակն անցկացնելուց հետո երիտասարդներից մեկը, ըստ Լիլիթ Ս․-ի հայտարարության, ծեծի է ենթարկել իրեն, որից հետո պայուսակի միջից խլել ողջ գումարը ու դիմել փախուստի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: