Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Այսօր համերաշխության հանրահավաք և երթ կլինի Ջերմուկում

633
Կիրակի, 12 օգոստոսի, 2018 թ., 11:25
Այսօր համերաշխության հանրահավաք և երթ կլինի Ջերմուկում

Այսօր, օգոստոսի 12-ին Ջերմուկի, Գնդեվազի, Վայոց ձորի մարզի այլ համայնքների բնակիչները երթ ու հանրահավաք են իրականացնելու հանուն Ամուլսարի պաշտպանության և ի համերաշխություն իրենց համայնքների այն բնակիչների, ում Լիդիանը փորձում է հանել ընդդեմ հանքի պայքարողների դեմ։

Երթը կսկվի ժամը 17:00-ից ավտոշարասյունով Ամուլսարի երկրորդ պահպանության կետից, ժամը 18:00-ին Ջերմուկ քաղաքի հրապարակում, Հայփոստի մոտ, կսկվի հավաքը, քայլերթ կիրականացվի, այնուհետև ամեն ինչ կամփոփվի Գալերեայում՝ ըմպելասրահում ելույթներով ու համերգով։

Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանի հետևյալ մեկնաբանությունն է տվել երթի կապակցությամբ։ «Կիրակի, օգոստոսի 12-ին տեղի ունեցող քայլերթը իր մեջ կրում է մի կարևոր գաղափարախոսություն։
Ջերմուկ համայնքը ՀՀ ամենաօրինապահ տարածաշրջանն է։ Այստեղ հանցագործությունների թիվն ամենափոքրն է։
Կարծում եմ, դա տեղի ժողովրդի մարդկային ճիշտ և համերաշխ փոխհարաբերությունների արդյունք է։
Ու այսօր ոմն մի կազմակերպություն ելնելով իր շահերից հայտարարում է, թե իբր համայնքում կա լարվածություն, թշնամանք և մարդիկ բաժանվել են երկու բևեռների։ Ի հակասումն այդ ամենի, օգոստոսի 12-ին ժամը 18:00-ին տեղի կունենա համերաշխության քայլերթ Ջերմուկ քաղաքում։ Այս քայլերթը նպատակ ունի մարդկանց մեջ ամրապնդելու այն գաղափարը, որ Ամուլսարը, միևնույնն է, հանք չի դառնալու, և մեր պայքարը ուղղված չի անձերի դեմ։ Մենք սիրում և հարգում ենք մեր հայրենակիցներին անկախ նրանից թե նրանք ինչ կողմնորոշում ունեն Ամուլսարի հետ կապված։
Առաջարկում ենք համայնքի բոլոր բնակիչներին՝ մասնակցել այդ համերաշխության քայլերթին անկախ իրենց դիրքորոշումից։ Հուսով ենք Լիդիանի ղեկավար կազմը դեմ չի լինի համերաշխության գաղափարախոսությունը կրող քայլերթին իր աշխատակիցների մասնակցությանը»։