Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.

Փրկարարները կանխել են 19-ամյա աղջկա ինքնասպանության փորձը

180
Կիրակի, 12 օգոստոսի, 2018 թ., 10:55
Փրկարարները կանխել են 19-ամյա աղջկա ինքնասպանության փորձը

Օգոստոսի 12-ին՝ ժամը 07:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երիտասարդ աղջիկը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի «Հոկտեմբերյան հեղափոխության 50–ամյակի հուշարձան»-ի մոտակայքից։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները կանխել են Լ. Հ.-ի (1999թ.) ինքնասպանության փորձը:

Դեպքի վայրում հոգեբանական աջակցության բաժնի փորձնակ Արամյանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Փրկարարները Լ. Հ.-ին տեղափոխել են ԵՔՎ ոստիկանության Արաբկիրի բաժին: