Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.

Սպանվել է MMA-ի Ուզբեկստանի չեմպիոնը

323
Կիրակի, 12 օգոստոսի, 2018 թ., 02:10
Սպանվել է MMA-ի Ուզբեկստանի չեմպիոնը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի գիշերային ակումբներից մեկում սպանվել է MMA-ի Ուզբեկստանի չեմպիոն Ջամշիդ Կենժաևը։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մարզիկը գիշերային ակումբ է եկել օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ փորձելով իր հետ դանակ ներս տանել, սակայն անվտանգության աշխատակիցը թույլ չի տվել նրան մտնել։ Արդյունքում վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Կենժաևը դանակով մի քանի հարված է հասցրել անվտանգության աշխատակիցներին, որոնցից մեկը Կենժաևի ձեռքից խլել է դանակը և հարվածել վերջինիս կրծքին։ Ստացված վնասվածքից 25-ամյա մարզիկը մահացել է հիվանդանոցում։ Վնասվածք ստացած անվտանգության աշխատակիցները նույնպես հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել։