Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.

Էլինա Դանիելյանը՝ Կավալայի միջազգային մրցաշարի հաղթող

203
Շաբաթ, 11 օգոստոսի, 2018 թ., 18:10
Էլինա Դանիելյանը՝ Կավալայի միջազգային մրցաշարի հաղթող

Հունաստանում ավարտվել է Կավալայի միջազգային բաց մրցաշարը, որին այս տարի մասնակցում էր 133 շախմատիստ: Մասնակիցների թվում էր 12 գրոսմայստեր: Մրցաշարին Հայաստանը ներկայացնող կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, վաստակած 6,5 միավորով, դարձավ մրցաշարի կանանց պայքարի հաղթող։ Խաղացված 9 տուրում Դանիելյանը տոնել է 5 հաղթանակ, 3 պարտիա ավարտել ոչ-ոքի և մեկ պարտիայում պարտություն կրել: