Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.

«Դաժան սպանություն ադրբեջանական բանակում». Աշոտ Ասատրյան

352
Շաբաթ, 11 օգոստոսի, 2018 թ., 15:55
«Դաժան սպանություն ադրբեջանական բանակում». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը սոցկայքի իր էջում գրել է.

Ադրբեջանի բանակի զինծառայողները դաժանաբար սպանել են իրենց ծառայակից ընկերոջ։ Նրանք նախ ողջ զինվորի կաշին քերթել են, հետո տանջամահ են արել։

Այս դեպքը ապացուցում է, որ Արցախի ՊԲ տարածած հայտարարությունը և ադրբեջանական ընդդիմադիր մամուլի նյութերը այն մասին, թե ադրբեջանական բանակի զինծառայողների հարաբերությունները լարված են, համապատասխանում է իրականությանը, որքան էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարը փորձի հերքել և քողարկել այդ ամենը։