Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.

«Տեսեք՝ ո՞վ ա հարստանում, գնանք, չթողնենք կամ գնանք, փայ մտնենք». Փաշինյանը՝ նախկին իշխանության գործելաոճի մասին

203
Շաբաթ, 11 օգոստոսի, 2018 թ., 14:45
«Տեսեք՝ ո՞վ ա հարստանում, գնանք, չթողնենք կամ գնանք, փայ մտնենք». Փաշինյանը՝ նախկին իշխանության գործելաոճի մասին

Տավուշի մարզ երկօրյա աշխատանքյաին այցի շրջանակներում ՀՀ վարչապետն այս պահին Հաղարծինում է: Գյուղը նշում է հիմնադրման 200-ամյակը: Հրապարակը բազմամարդ է: Դիմելով հավաքվածներին՝ Փաշինյանն ասաց. «Նախկին իշխանությունների գործելաոճը սա է եղել՝ հլը նայեք, տեսեք՝ ո՞վ ա հարստանում, գնանք, չթողնենք կամ գնանք, տենանք՝ որտե՞ղ ենք փայ մտնում՝ 50, 10, 5, 60, 70%: Էսօրվա իշխանությունն ասում է՝ նայեք՝ ո՞վ ա արդար, օրինական աշխատանքով հարստանում, գնանք, օգնենք, որ ավելի հարստանա և ուրիշներին էլ հարստացնի: Մենք չենք եկել իշխանության, որ ձեր հաշվին հարստանանք, այլ հակառակը»:

Այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպում կանցկացնի նաև Դիլիջանում:

«Տեսեք՝ ո՞վ ա հարստանում, գնանք, չթողնենք կամ գնանք, փայ մտնենք». Փաշինյանը՝ նախկին իշխանության գործելաոճի մասին