Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.

«Մի մատնոցի չափ հայրենիք մեզ բաժին հասավ, տղե՛րք». Արթուր Հայրապետյան

286
Կիրակի, 12 օգոստոսի, 2018 թ., 01:10
«Մի մատնոցի չափ հայրենիք մեզ բաժին հասավ, տղե՛րք». Արթուր Հայրապետյան

Լրագրող Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Մի մատնոցի չափ հայրենիք մեզ բաժին հասավ տղերք։ Թիկունք դառնանք։ Պահենք՝ վարի չտանք։
Առանց ինչի ասեք՝ կդիմանամ, բայց ոչ՝ առանց ինձ առույգացնող անարդարության: Ամեն կողմից լսում ես, որ ամեն ինչ անիմաստ է, բայց երբ գործդ լավ ես անում, դա արդեն իմաստ ունի.
Մեղքը, ինչպես բարի գործը, մեծ ու փոքր չի լինում...
Ավելի կեղծ դիրքորոշում չկա, քան պայքարել, հասկանալ և շարունակել ողջ մնալ...
Պետք չէ ամեն բան ձախողել՝ հուսահատվել ու բողոքել՝ թիկունք դառնանք, խնամքով պահենք մեզ բաժին հասած ազատությունը, որը գոյություն ունի՛.
մենք սովոր ենք ամեն ինչ ձախողել, որովհետև սիրում ենք հուսահատվել. ո՛չ. Դեպի համամարդկայինը գնալու միակ եղանակը բացառապես մեզ վերաբերող հարցերով զբաղվելն է.
Մեր ժամանակներում շատ մարդիկ մագլցում են խաչի վրա, որպեսզի ավելի բարձրից երևան, այդ ճանապարհին կոխկրտելով նույնիսկ նրան, ով այդքան երկար այդտեղ էր գտնվում...