Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.

Պտտահողմի և կարկուտի հետևանքով տուժել են Բամբակաշատ, Սարդարապատ, Ալաշկերտ և Մրգաշատ համայնքները

299
Շաբաթ, 11 օգոստոսի, 2018 թ., 14:00
Պտտահողմի և կարկուտի հետևանքով տուժել են Բամբակաշատ, Սարդարապատ, Ալաշկերտ և Մրգաշատ համայնքները

Օգոստոսի 10-ի երեկոյան ուժեղ քամու, պտտահողմի և կարկուտի հետևանքով տուժել են Բամբակաշատ, Սարդարապատ, Ալաշկերտ և Մրգաշատ համայնքները: Տեղացած կարկուտը և ուժեղ քամին ոչնչացրել են բերքի մեծագույն մասը՝ զգալի վնասներ պատճառելով գյուղացիներին: Բերքից բացի տարերային աղետը վնասել է գյուղացու գույքը. քամին քշել է տների տանիքները, վնասվել են մեքենաներ, գյուղտեխնիկա, տապալվել են հաստաբուն ծառեր, հոսանքազրկվել են բնակավայրերը:
2011-ից գյուղացու համար կարկուտը ու բնական աղետները իրական մղձավանջ են դարձել, իսկ այդ ամենի դեմ պայքարելու համար ձեռնարկված միջոցներն արդյունավետ չեն: Մարզում տեղադրված կարկտակայանները քիչ են, իսկ եղածներն էլ չեն ծառայում իրենց նպատակին: Ինչպես MAMUL.am-ին փոխանցում են համայքների բնակիչները, որոշ համայնքներում կարկտակայաններն աշխատել են կարկուտը դադարելուց հետո միայն: