Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.

Հրդեհ՝ Կորեայի ձորում. դեպքի վայր է ժամանել ԱԻ նախարարը

204
Շաբաթ, 11 օգոստոսի, 2018 թ., 09:45
Հրդեհ՝ Կորեայի ձորում. դեպքի վայր է ժամանել ԱԻ նախարարը

Օգոստոսի 10-ին, ժամը 18:52-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-ՀԷԿ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերն ու Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Հայտարարվել էր հրդեհի բարդության «Բիս-1» կանչ:

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 21:04-ին, մարվել՝ 22:15-ին: Այրվել էր մոտ 5000 քմ խոտածածկույթ:

Մինչև ժամը 01:52-ը հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ բոլոր օջախների վերջնական մարումը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 20 հրշեջ-փրկարար:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: