Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.

«Փաշինյանի խրատները դեռ տեղ չեն հասնում». Ոսկան Սարգսյան

232
Շաբաթ, 11 օգոստոսի, 2018 թ., 09:30
«Փաշինյանի խրատները դեռ տեղ չեն հասնում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նիկոլ Փաշինյանի մեսիջները տեղ չեն հասնում: Փաշինյանն ասում է՝ ձեզ ազատություն է տրվել աշխատելու, արարելու, հարկայինը, մաքսայինը, ոստիկանը և այլոք ձեզ չեն կպնելու ազատ եք, ոչ ոք ձեր բիզնեսին փայ չի մտնելու, աշխատեք, արարեք: Ոչ միայն հասարակ մարդիկ, այլեւ համայնքների ղեկավարները հին սովորությամբ կառավարությունից օգնություններ, արտոնություններ են ուզում, դոտացիաներ և սուբվենցիաներ: Որքան էլ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի համար հասարակ լեզվով է խոսում, սակայն սեփական ոտքերի վրա կանգնելու, ուրիշից ձուկ չխնդրելու, այլ իր համար ամեն օր ձուկ որսալու մասին Փաշինյանի խրատները դեռ տեղ չեն հասնում: