Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.

Ավտովթար՝ Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում

175
Շաբաթ, 11 օգոստոսի, 2018 թ., 09:25
Ավտովթար՝ Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում

Օգոստոսի 10-ին, ժամը 18:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, լուսաֆորը պոկվել է և կախվել, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Ford Transit մակնիշի (վարորդը՝ Զ. Գ.) և Volkswagen Vento մակնիշի (վարորդը՝ Ա. Բ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: