Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.

ՔՊ-ն, հնարավոր է, ԵԼՔ-ի հետ չմասնակցի ավագանու ընտրություններին. Նիկոլ Փաշինյան

174
Ուրբաթ, 10 օգոստոսի, 2018 թ., 20:30
ՔՊ-ն, հնարավոր է, ԵԼՔ-ի հետ չմասնակցի ավագանու ընտրություններին. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերյանում տեղի բնակիչների հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողի հարցերին՝ ինչպես է մասնակցելու Երևանի քաղաքապետի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, վարչապետը պատասխանել է.
««Քաղաքացիական պայմանագիր»-ը, հնարավոր է, որ դաշինքով մասնակցի ընտրություններին, բայց հնարավոր է, որ դա չլինի ԵԼՔ դաշինքը, սակայն՝ մեր թեկնածուով»:

Անդրադառնալով հանրության շրջանում Հայկ Մարությանի կերպարի շուրջ առաջացած մտահոգությանը՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Հայկ Մարությանը քաղաքապետի հիանալի թեկնածու է, փայլուն հասարակական գործիչ, փայլուն մենեջեր, և դրանում քարոզարշավի ժամանակ բոլորը կհամոզվեն»: