Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.

«Եթե չկալանավորվեմ, կհանդիպենք». Սամվել Ֆարմանյան

673
Ուրբաթ, 10 օգոստոսի, 2018 թ., 21:15
«Եթե չկալանավորվեմ, կհանդիպենք». Սամվել Ֆարմանյան

Պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«1. Փաստաբանների կողմից հրապարակման մեջ բերված տեղեկությունները պաշտոնական ճշտման փուլում են։ Մինչև լուրի պաշտոնական խողովակներով ճշտումը, իմ կողմից որևէ արձագանք և քաղաքական գնահատական չի լինելու (ավելորդ է ասել, նաև քրոջս կողմից, ով հարուցված «գործի» հետ կապ ունի այնքանով, որքանով իմ հարազատ քույրն է)։ Էս մասին դեռ շա՜տ ենք խոսելու։

2. Ես գտնվում եմ պաշտոնական արձակուրդում։ Եթե մինչ արձակուրդիս ավարտը՝ օգոստոսի 13-ը, ինձ ևս մեղադրանք չառաջադրվի և ԱԺ-ն շրջանցելով չկալանավորվեմ (օրինակ, 1926 թ. ընդունված ՍՍՀՄ Քրեական օրենսգրքի 58.1 հոդվածով՝ հակահեղափոխական գործունեություն ծավալելու համար), ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում։

Հ. Գ. Ողջամտությունը, տղամարդկությունն ու հայրենասիրությունը ավելի շուտ կարող են մտազուգորդվել այս կրկեսի նախաձեռնողների ու կատարողների ազգանունների, անկախ իրենց քաղաքական ու այլ երանգներից, քան՝ հանցագործություն եզրույթը Ֆարմանյան ազգանվան հետ»։