Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.

Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին

315
Ուրբաթ, 10 օգոստոսի, 2018 թ., 16:45
Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին

Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի քննությունն ավարտվեց: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Նա նշեց, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը ևս ելույթ է ունեցել՝ չցանկանալով մանրամասներ ներկայացնել:

«Ես գտնում եմ, որ խափանման միջոց չպետք է կիրառվի»,- կարծիք հայտնեց փաստաբանը:

Նա ասաց, որ Քոչարյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի՝ օգոստոսի 13-ին:

Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին