Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.

«Մի հատ տրակտոր տվին կամ 100 դոլար, պրծավ». Նիկոլ Փաշինյան

195
Ուրբաթ, 10 օգոստոսի, 2018 թ., 16:25
«Մի հատ տրակտոր տվին կամ 100 դոլար, պրծավ». Նիկոլ Փաշինյան

Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ: Նոյեմբերյանցիների հետ հանդիպման ժամանակ վարչապետն անդրադարձավ բնակիչների բարձրացրած խնդիրներին՝ վերաբերող գյուղտեխնիկային, ճանապարհներին: «Ես գիտեմ, որ մարզում մարդիկ կան, որ իրենց հողում նենց բան են աճեցնում, վաճառքի նենց ցանց են ստեղծել, որ լավ էլ ապրում են: Էս ուղղությամբ պետք է մտածել: Հողը կա, ջուրը կա, պետք է աշխատել, մենք էլ կօգնենք, որ վարկերի տոկոսներն իջնեն: Իսկ ընդհանուր առմամբ, որ ասում եք՝ հուսահատություն, դրա մասին մոռացեք: Պետք է աշխատենք իրար հետ՝ ուս-ուսի տված: Մենք ասում ենք տեխնիկայի մի մասը կառավարությունը տալիս է, մյուս մասն էլ պետք է համայնքը տա: Օգնության տրամաբանությունը՝ այ մի հատ տրակտոր տվին կամ 100 դոլար, պրծավ: Ասել՝ կառավարություն, դու էս, արա, էն արա, ճիշտ չէ, պիտի ասել՝ կառավարություն, արի իրար հետ էս անենք, էն անենք»,- ասաց Փաշինյանը:

Նշենք, որ վաղը վարչապետը կայցելի Իջևան և Դիլիջան: