Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.

Սյունիքի մարզի Տեղ համայնքում օգոստոսի 9-ից կրքերը չեն հանդարտվում

161
Ուրբաթ, 10 օգոստոսի, 2018 թ., 14:05
Սյունիքի մարզի Տեղ համայնքում օգոստոսի 9-ից կրքերը չեն հանդարտվում

Goris Today-ի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.

Օգոստոսի 9-ին Տեղ համայնքի մի խումբ բնակիչներ փակել էին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին և պահանջում էին համայնքապետ Արթուր Շադունցի հրաժարականը։

Խնդրի լուծման նպատակով համայնք էր ժամանել Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, ով երեկ հավաստիացրեց, որ այսօր, համայնքի ղեկավարի ու ցուցարարների մասնակցությամբ, կքննարկվեն բարձրացված հարցերը եւ հնարավորության սահմաններում կփորձեն լուծում տալ դրանց:

«Համայնքի ղեկավարը համայնքի բնակիչների կողմից ընտրված պաշտոնյա է, եւ հենց այնպես հնարավոր չէ պաշտոնանկ անել նրան. դա ենթադրում է որոշակի գործընթաց, ասել է թե՝ հենց հիմա չենք կարող քննարկել նրա պաշտոնանկության հարցը»,- օգոստոսի 9-ին հայտարարել էր Կարեն Համբարձումյանը:

Այսօր՝ օգոստոսի 10-ին Արթուր Շադունցը Տեղի համայնքապետարանում հանդիպում է կազմակերպել բնակիչների հետ, որպեսզի ներկայացնի խոշորացված համայնքի ղեկավար ընտրվելուց հետո 1 տարի 8 ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև այն աշխատանքները, որոնք ընթացքի մեջ են և նախատեսվում են։