Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.

«Ինչո՞ւ Հայաստանում գոնե մի քանի տոկոսով չի նվազել նորզելանդական կարագի գինը». Տիգրան Սիմոնյան

391
Ուրբաթ, 10 օգոստոսի, 2018 թ., 18:15
«Ինչո՞ւ Հայաստանում գոնե մի քանի տոկոսով չի նվազել նորզելանդական կարագի գինը». Տիգրան Սիմոնյան

Լրագրող Տիգրան Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.

Ոնց հասկանում եմ, Նոր Զելանդիայում այս տարի չի կրկնվել անցած տարվա երաշտը: Ավելին, խոսք չկա նաև այլ կարգի և բնույթի բնական աղետների մասին:

Հետևություն. ուրեմն նորզելանդական կովերը հանգիստ արածում են իրենց հասանելիք հյութալի խոտը և պահանջված քանակի կաթ ապահովում կարագ արտադրող ձեռնարկություններին:

Հարց ՀՀ կառավարությանը. ինչո՞ւ Հայաստանում մինչ օրս գոնե մի քանի տոկոսով չի նվազել նորզելանդական կարագի գինը: