Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.

«Մշակութային տեսանկյունից հեղափոխությունը հապաղում է». Կարպիս Փաշոյան

111
Ուրբաթ, 10 օգոստոսի, 2018 թ., 11:20
«Մշակութային տեսանկյունից հեղափոխությունը հապաղում է». Կարպիս Փաշոյան

Ակտիվիստ Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մշակութային տեսանկյունից հեղափոխությունը հապաղում է: «Հրագի» երգերը ասվածի վառ վկայությունն են:

Ես մեծ հույս ունեմ, որ հեղափոխության փիլիսոփայությունը կտեղափոխվի նաև մշակութային միջավայր՝ դառնալով գրականության, երաժշտության և արվեստի մյուս ճյուղերի զարգացման առաջնային շարժիչ ուժը: Այն ժամանակ դեռ կանխատեսվում էր, որ ժողովրդական մեծ շարժումը մշակութային պայթյուն է խոստանում, բայց չգիտես ինչու դեռևս դոփում ենք «Մերսի քեզ, Փաշինյան Նիկոլ»-ի նեղ, սահմանափակ ու հակահեղափոխական տիրույթում:

Ժամանակն է արդեն ֆիդայական խիստ անձնավորված պարզունակ դրսևորումներին հրաժեշտ տանք:

Երգ քաղաքացու մասին, երգ արդարության մասին, երգ ազատության մասին, երգ հավասարության մասին, այլ ոչ թե՝ «Զարթնի Լաո», «Հելի դաշնակ Դրո», «Մերսի քեզ Փաշինյան Նիկոլ»:

Մի բան էլ ասեմ: Ես դեմ չեմ նույնիսկ արվեստի միլիտարիզացված դրսևորումներին: Պատերազմող հանրույթներում դա օրինաչափ երևույթ է: Բայց նույնիսկ դա մեր միջավայրում որակով չի արվում: Այս տիրույթում էլ գտնվելով մշտական փնտրտուքների մեջ՝ նորից կանգնում ենք նույն 19-րդ դարի կոտրված տաշտակի առջև: