Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ է հայտարարում». Մեդվեդև

1699
Ուրբաթ, 10 օգոստոսի, 2018 թ., 10:15
«ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ է հայտարարում». Մեդվեդև

ՌԴ դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետագա խստացումը կարելի է գնահատել որպես տնտեսական պատերազմի հայտարարում, այս մասին ասել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Այս պատերազմում անհրաժեշտ կլինի պատասխանել տնտեսական, քաղաքական, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ միջոցներով: Մեր ամերիկացի ընկերները սա պետք է հասկանան»,- շարունակել է Մեդվեդևը՝ հավելելով, որ պատժամիջոցներն այսպես թե այնպես ազդում են երկրի տնտեսության վրա, այդ թվում՝ փոխարժեքի, փոխանցում է РИА Новости-ն:

Աղբյուրը`   ria.ru