Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.

Լևոն Շիրինյանը որոշել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին

99
Ուրբաթ, 10 օգոստոսի, 2018 թ., 09:40
Լևոն Շիրինյանը որոշել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.

Հայրենակի'ց, ես որոշեցի համախոհների մի խմբի հետ ստեղծել Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն (ՀՔԴԿ) և մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
Այդպիսով ես իմ համախոհների հետ կբերեմ իմ նպաստը հայրենիքի վերաշինության և Չորրորդ հանրապետության կայացման գործում: Վստահ եմ, որ մեր ջանքերով ստեղծվող Հայաստանը լինելու է բարձր և զարգացած մշակույթով գիտաարդյունաբերական համալիր՝ ընդարձակվող սահմաններով և հայրենադարձությամբ:
Համապատասխան տեղեկատվությունը կտրվի ժամանակին: