Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.

Լիճք գյուղի ճանապարհին «Մերսեդես»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել

135
Ուրբաթ, 10 օգոստոսի, 2018 թ., 09:25
Լիճք գյուղի ճանապարհին «Մերսեդես»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել

Օգոստոսի 9-ին, ժամը 22:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի ավտոճանապարհին՝ «Հայկական խոհանոց» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի 58-րդ կմ-ին Mercedes C 180 մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ղ., ծնված 1994թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:

Շտապօգնության աշխատակիցները համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել վարորդին և ուղևոր՝ Վ. Հ-ին (ծնված 1995թ.), ովքեր հրաժարվել են հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: