Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.

«Խոզանոցի ու առնետանոցի վերածեցին Երևանը». Նարինե Ղալեչյան

111
Ուրբաթ, 10 օգոստոսի, 2018 թ., 02:10
«Խոզանոցի ու առնետանոցի վերածեցին Երևանը». Նարինե Ղալեչյան

Լրագրող Նարինե Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խոզանոցի ու առնետանոցի վերածեցին Երևանը։ Թվում է, որ այս դժոխքից պրծում չկա

21-րդ դարում աններելի է էս խոզանոց շենքերի անտերության մատնված վիճակը։ Մուտքով անցնող աղբի խողովակն իր հերթին, վխտացող առնետներն իրենց հերթին։ Չեմ ահսկանում, թե ի՞նչ դեղեր են շաղ տալիս, որ առնետները տարիներ շարունակ վխտում են քաղաքի կենտրոնի շենքերում։ Հայկ Մարության, Անահիտ Թարխանյան, Զարուհի Փոստանջյան, Արտակ Զեյնալյան Տարոն Մարգարյանի սխալները հուսանք չի կրկնի ձեզնից ոչ ոք (ով ընտրվի)։ Այալնդակության գագաթնակետն է։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն էլ առհասարակ մոռացել է ինքն իր մասին անգամ։ Էս խոզանոցներում մարդիկ են ապրում, երեխաներ վազվզում»։