Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.

Հովիկ Աբրահամյանը հարցազրույց է տվել

444
Հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ., 22:20
Հովիկ Աբրահամյանը հարցազրույց է տվել

Ես այդ զենքի և տարածքի հետ որևէ առնչություն չունեմ և տեղյակ չեմ, թե զենքը, որի մասին Ազգային Անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն տարածվեց, ինչպես է հայտնվել այնտեղ:

Hayeli.am-ի հարցին ի պատասխան՝ նման պարզաբանում է ներկայացրել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով նախօրեին «Մարտի 1-ի» գործի հետաքննության շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից հայտնաբերված ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպին: