Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Եմենում հարձակվել են երեխաներ տեղափոխող ավտոբուսի վրա. կան տասնյակ զոհեր

6664
Հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ., 19:35
Եմենում հարձակվել են երեխաներ տեղափոխող ավտոբուսի վրա. կան տասնյակ զոհեր

Եմենում երեխաներ տեղափոխող ավտոբուսի վրա իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է 29 երեխա: Երեխաները մեկնել էին ճանապարհորդության: Այս մասին հայտնում է Միջազգային կարմիր խաչի կոմիտեն: Բոլոր զոհերն էլ 15 տարեկանից ցածր են եղել: Հաղորդվում է նաև 48 վիրավորի մասին, 30-ը՝ երեխաներ:

Կարմիր խաչի բժիշկները փորձում են փրկել նրանց, ում հնարավոր է:

Եմենում ռազմական կոնֆլիկտը թեժանում է՝ չնայած միջազգային մի շարք մարդասիրական կազմակերպություների ջանքերին: