Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.

Կոտայքի ոստիկանները բացահայտել են 2․330․000 դրամի բժշկական սարքավորումների յուրացման դեպք

213
Հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ., 17:00
Կոտայքի ոստիկանները բացահայտել են 2․330․000 դրամի բժշկական սարքավորումների յուրացման դեպք

Ոստիկանության Կոտայքի մարզի քրեական հետախույզները ծավալուն միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերել, որ «Գառնի» առողջության կենտրոն ՊՈԱԿ-ում ապօրինություններ են տեղի ունեցել: Նախնական տվյալներով, հաստատության տնօրենի նախկին պաշտոնակատարը 2016-ից 2017թթ ընթացքում յուրացրել է 2.330.000 դրամի բժշկական պարագաներ և սարքավորումեր, որոնք առողջության կենտրոնը որպես մարդասիրական օգնություն էր ստացել:

Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Կոտայքի ոստիկանները բացահայտել են 2․330․000 դրամի բժշկական սարքավորումների յուրացման դեպք