Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.

Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել «Աբու Դաբի Մասթերս»-ում

175
Հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ., 16:10
Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել «Աբու Դաբի Մասթերս»-ում

Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկեց «Աբու Դաբի Մասթերս» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցելու են 31 երկների 158 շախմատիստ: Մասնակիցների թվում են 47 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են եռակի Օլիմպիական չեմպիոններ Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և կրկնակի Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը: Մրցաշարի մասնակիցների թվում է նաև պատանի շախմատիստ Էդուարդ Հակոբյանը: Մրցաշարի առաջին տուրում Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Տիգրան Լ. Պետորսյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ: 2-րդ տուրում հաղթանակ տոնեց Պետրոսյանը, իսկ Հակոբյանը և Սարգսյանը հաշտություն կնքեցին: Պատանի Էդուարդ Հակոբյանը դեռևս միավոր չի վաստակել: Այսօր տեղի կունենա մրցաշարի 3-րդ տուրը: