Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.

«Ազատության մեջ մնալով Ռ. Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը». ՀՔԾ պետ

191
Հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ., 13:20
«Ազատության մեջ մնալով Ռ. Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը». ՀՔԾ պետ

«Նախաքննության շահերից է բխում Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ մնալու հանգամանքը, որովհետև ազատությաոն մեջ մնալով նա հնարավորություն ունի ազդելու քրեական դատավարությանը մասնակցողների վրա, թաքցնել ապացույցներ՝ խոչընդոտելով նախաքննությանը: Կալանքի մեջ գտնվելն այդ հավանականությունը փոքրացնում է զգալի չափով»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՔԾ պետը: «Կասկածներ կան, որ ազատության մեջ մնալով Ռ. Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը»,- հավելել է Սասուն Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա է այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող վերաքննիչ բողոքի քննությանը: