Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.

ԱՁ չհանդիսացող անձինք կկարողանան ավելի շատ ապրանքներ ներմուծել

227
Հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ., 12:45
ԱՁ չհանդիսացող անձինք կկարողանան ավելի շատ ապրանքներ ներմուծել

Անհատ ձեռնարկատեր չգրանցված անձանց համար ներկրման չափաքանակների հետ կապված կառավարությունը փոփոխություններ է առաջարկում: «Էս ընթացքում բախվում ենք իրավիճակների, երբ քաղաքացիները բողոքում են, որ տան համար ինչ-որ բան են բերում, բայց մաքսայինը թույլ չի տալիս անցկացնել: Հաշվի առնելով ազգային ավանդույթները, որ սիրում ենք հարազատների, ազգականների համար ինչ-որ բաներ բերել, չափաքանակները բարձրացել են ու ավել բերելու համար որևէ կոռուպցիոն գործարքի անհրաժեշտություն չկա: Հույս ունեմ՝ ՊԵԿ-ը նախկին ու նոր չափաքանակների մասին հրապարակում կանի, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն՝ որոշումը երբ է ուժի մեջ մտնում ու կարողանան հանգիստ իրենց բարեկամների համար բերեն այն, ինչ ցանկանում են»,- ասաց վարչապետը:

«Պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից է սա ուժի մեջ մտնելու»,- հավելեց ՊԵԿ նախագահը: