Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.

Վարչապետի ուղերձը ներդրողներին

95
Հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ., 11:55
Վարչապետի ուղերձը ներդրողներին

«ՀՀ կառավարությունը երաշխավորում է ներդրումների անվտանգությունը. որևէ ներդրում, որևէ ձևով չի կարող վտանգի ենթարկվել՝ մի պայմանով, որ այն օրինական է: Ցանկացած ներդրում ու ներդրող ազատ է որևէ կոռուպցիոն պարտավորություններից: Եթե հանկարծ որևէ դրսևորում լինի, պատասխանատվության կենթարկվեն ներդրողի նկատմամբ կոռուպցիոն պարտավորություն ձևավորելու փորձեր անողները»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Ն. Փաշինյանը:

Անդրադառնալով տնտեսական գործունեություն ծավալելու համար ինչ-որ մարդկանց «դաբրոների» կարծրատիպերին՝ Փաշինյանն ասաց, ոչ խոչընդոտները վերացված են: «Ներդրողներին ուզում եմ ուղերձ հղել՝ Հայաստանը երկիր է, որտեղ հետևողական, գրագետ, կազմակերպված աշխատանքով կարելի է հանսել լրջագույն արդյունքների ու կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի օրենքի առաջ հավասարության դաշտն ապահովվի»: