Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.

Կարևոր հայտարարություն՝ «1000 դրամների» օրենքի վերաբերյալ

146
Հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ., 11:30
Կարևոր հայտարարություն՝ «1000 դրամների» օրենքի վերաբերյալ

Կառավարությունը հավանություն տվեց «Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը և չափերը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագծին:

Հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Փաշինյանը.

«Արժե տեղեկացնենք այն քննարկումների մասին, որ որոշման հետ կապ չունի: Խոսքը հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացածների հարազատներին հատուցելու օրենքի նախագծի մասին է, որը հանրության շրջանում հայտնի է որպես 100 դրամների մասին օրենք: Ընթացիկ կարգով նախատեսվում էր, որ այդ մեխանիզմի շահառու են համարվում 2017-ի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերով զոհված անձինք կամ նրանց հարազատները: Մենք ՊՆ-ի հետ քննարկեցինք ու պարզեցինք, որ կա հնարավորություն, որ ամսաթիվը 2 տարով հետ տարվի ու օրենսդրական կարգավորումը տարածվի 2015թ. հունվարի1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա»,- ասաց վարչապետը: