Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.

Սպիտակի ոլորաններում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ մայորը. նրա դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

332
Հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ., 10:20
Սպիտակի ոլորաններում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ մայորը. նրա դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 32-ամյա Արտակ Գրիգորյանն իր վարած Mercedes ML մակնիշի 84 DD 777 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում, դեպի Վանաձոր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Գրիգորյանը տեղում մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում՝ որպես ավտոտեխնիկական մասի պետ, կոչումով մայոր էր: