Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.

«Հանրապետության հրապարակում փողոցային առևտուր իրականացնողները ոստիկաններին համոզում են, թե Նիկոլն իրենց բարեկամն է ու մնում են իրենց տեղերում». Կարեն Հեքիմյան

197
Հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ., 03:10
«Հանրապետության հրապարակում փողոցային առևտուր իրականացնողները ոստիկաններին համոզում են, թե Նիկոլն իրենց բարեկամն է ու մնում են իրենց տեղերում». Կարեն Հեքիմյան

Ուրեմն, Երևանի Հանրապետության հրապարակում ոստիկանները պարբերաբար փորձում են տարածքից հեռացնել փողոցային առևտուր իրականացնողներին: Առևտրականները չեն հեռանում և իրենց չհեռանալը հիմնականում պատճառաբանում են թավշյա հեղափոխությամբ ընձեռնված հնարավորություններով և անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած սերտ բարեկամական հարաբերություններով: Օրինակ, փուչիկներ և խաղալիքներ վաճառող մի կին ոստիկանին համոզում էր, որ ինքը վարչապետի բարեկամուհին է և, դրանով պայմանավորված, պետք է շարունակի վաճառքը: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ոստիկանները չեն կարողանում հակադարձել և բոլորը մնում են իրենց տեղերում: