Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.

Քրեականի Վալոդիկն, ըստ ԶԼՄ-ների, ծեծի է ենթարկել արմավիրցի քաղաքացուն. կատարվում է ծառայողական քննություն

211
Չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ., 22:15
Քրեականի Վալոդիկն, ըստ ԶԼՄ-ների, ծեծի է ենթարկել արմավիրցի քաղաքացուն. կատարվում է ծառայողական քննություն

Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Արմավիր քաղաքում բնակվող մսագործ Ալեքսան Գասպարյանը արդեն 6 օր է՝ հայտնվել է Արմավիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում։ Նրան ծեծի է ենթարկել ոստիկանության Թալինի քրեական հետախուզության բաժնի պետ, քրեականի Վալոդիկ մականունով աշխատակիցը՝ իր երկու ենթակաների հետ։ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկատվության կապակցությամբ կատարվում է ծառայողական քննություն: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ պարզաբանում: