Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.

«Բոլորը սեփական զինանոցն ու զորքն են ունեցել, բանակին ու ժողովրդին զինաթափել են ու իրենք զինվել». Ստյոպա Սաֆարյան

244
Չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ., 22:05
«Բոլորը սեփական զինանոցն ու զորքն են ունեցել, բանակին ու ժողովրդին զինաթափել են ու իրենք զինվել». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որ նայում ես, թե Թավշյա հեղափոխությունը, Նիկոլ Փաշինյանը ինչից են ազատում երկիրը, սարսափում ես... Ինչի մեջ ենք ապրել.... Բոլորը սեփական զինանոցն ու զորքն են ունեցել, բանակին ու ժողովրդին զինաթափել են ու իրենք զինվել: Ու ԱԱԾ հաղորդագրության վերջին տողերից հասկանում ես, որ մարտի 1-ի գործով տրված ցուցմունքով են դուրս եկել Հովիկ Արահամյանի անձնական զինանոցի վրա... Հետաքրքիր, շատ հետաքրքիր ժամանակներ են սպասվում... Փաստորեն «հոգեբանորեն կայուն» խմբերին հրաձգային զենք տրամադրվել է ոչ այնքան բանակից, որքան անձնական զինապահեստներից, խմբերն ուղղակի գործել են բանակի անվան տակ»: