Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.

ՊԵԿ-ը ֆիզիկական անձանց հորդորում է

172
Չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ., 19:30
ՊԵԿ-ը ֆիզիկական անձանց հորդորում է

ՊԵԿ-ը ֆիզիկական անձանց հորդորում է վարչական տուգանքներից զերծ մնալու համար լինել ուշադիր

Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները պետք է գտնվեն ներմուծողի օգտագործման, տիրապետման և (կամ) տնօրինման ներքո մինչև դրանց՝ օրենքով սահմանված կարգով համապատասխան մաքսային ընթացակարգով մաքսային ձևակերպումը, քանի որ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցներն, առանց մաքսային մարմնի թույլտվության՝ մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի 50%-ի չափով:

Օրինակ, եթե անձը (հայտարարատուն) տարանցման հայտարարագրով ՀՀ է ներմուծում ավտոմեքենա, սակայն, մինչ մաքսազերծում կատարելը, այն հանձնում է իր ընկերոջը կամ այլ անձի, ապա տվյալ դեպքում հայտարարատուն ենթակա է վարչական պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման համար՝ տուգանվելով ավտոմեքենայի՝ հայտարարագրված մաքսային արժեքի 50%-ի չափով:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին