Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն Զոյա Թադևոսյանի դեմ հաղորդում է ներկայացրել դատախազություն

180
Չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ., 19:25
ՀՅԴ Արցախի ԿԿ-ն Զոյա Թադևոսյանի դեմ հաղորդում է ներկայացրել դատախազություն

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն մտահոգված լինելով Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանի՝ հուլիսի 31-ին «Հայելի» ակումբում արված հակասահմանադրական արտահայտությունների առիթով, իսկույն հրավիրել էր խորհդակցություն և քննարկումների արդյունքում եկել այն համոզման, որ Զ. Թադևոսյանի հայտարարություններն ըստ ԱՀ գործող օրենսդրության՝ քրեօրեն պատժելի արարք են, քանի որ դրանով հարցականի տակ է առնվել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտնում է aparaj.am-ը:

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իրավական գործընթաց է սկսել: «Ապառաժ»-ի հետ զրույցում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը հաղորդել է, որ այսօր՝ օգոստոսի 8-ին Կենտրոնական Կոմիտեն առերևույթ կատարված հանցագործության փաստի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ԱՀ դատախազություն: Հաղորդման պատճենը ներկայացվել է նաև ԱՀ նախագահին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: